Haykakan Avandakan Harsaniq
the wedding
the wedding
the wedding

Հարսանյաց Հանդես

*  Ծաղկի Սրահներ
*  Ոսկերչական սրահներ
*  Գեղեցկության սրահներ
*  Հարսանյաց սրահներ
*  Հարսանյաց սրահների
    ձևավորում

*  Նվերների խանութներ
*  Տարոսիկներ և մոմեր
*  Օժիտ
*  Հարսանեկան տորթեր
*  Ֆուրշետ
*  Թամադաներ
*  Մեքենաների վարձակալում
*  Հարսանյաց արարողության
    կազմակերպում

*  Նկարահանում
*  Ռեստորաններ
*  Եկեղեցիներ
*  Տուրիստական
    գործակալություններ


   

Ավանդույթներ

*  Առագաստի Գիշեր
*  Աղի Բլիթ
*  Խոսքկապ
*  Նշանդրեք
*  Պսակադրություն
*  Հայկական ավանդական
    հարսանիք

*  Քավորը և Քավորկինը
*  Սուրբ Սարգիս
*  Տեառնընդառաջ
*  Կարմիր Խնձոր
*  Նախանշաններ` ամսաթվեր,
    ամիս և եղանակ



Հայկական ավանդական հարսանիք

 Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է: Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է փոփոխվել, կփորձենք ներկայացնել “Հայկական ավանդական հարսանիք” էջում: Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով:
  Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա եղանակից: Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան հաջորդում է “Խոսքկապը”-ը`նշանադրությանը հաջորդող արարողություն, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է “Նշանադրություն”, որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության: “Հղե կտրել”, այսպես է կոչվում այն արարողությունը, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ:
  Մինչև պսակի արարողությունը հնում գոյություն է ունեցել հալավօրհներքի արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները: Հնում հայերը ունեին նաև մի ավանդույթ, որը ներկայումս արդիական չէ. Խոսքը “շորձևքի”-ի մասին է` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք: Եվս մեկ ավանդույթ, որը կորցրել է իր արդիականությունը. դա “ազբանստումի”-ի արարողակարգն է, երբ հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես ընտրում է հարսանիքի մակարապետին: Հայկական լեռնային գյուղերում պահպանվել է մի ավանդույթ, որը թերևս սակավ է հանդիպում քաղաքներում կամ ընդհանրապես չկա: Խոսքը “Եզնմորթեք”-ի մասին է , երբ հրապարակային մորթում են խոշոր եղջերավոր կենդանուն` հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար:
  Այսպիսով, հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:
  Հնում հարսանեկան մեքենաների թափորը չեր կարող բաղկացած չլինել “աղվեսից”, որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: “Աղվեսին” թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար: Ճիշտ է ներկայումս հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի` հարսի ազգականներից մեկի կողմից կատարվող գողությունն է, որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո: Կամ “դուռ բռնելը”, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում, որը ենթադրում է փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:
  Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը: Հայակական ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, որտեղ շատ հաճախ լսվում են “մի բարձի ծերանաք” արտահայտությունը: Կենացներ առաջարկելու և ըմպելու պատվավոր կոչումը ստանձնում է նախապես ընտրված “Թամադան”: Հարսանիքից հետո կատարվող կարևորագոււյն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն է: Հնում այն ամենը կատարվում է հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով:
  Իսկապես, շատ կարևոր է պահպանել ավանդույթները, որոնք տիպիկ են միայն մեր երկրին ու ժողովրդին: Չէ՞ որ մենք հայ ենք, և պետք է պահպանենք այն, ինչը դարերի միջով հասել է մեզ և մեր միջոցով էլ պետք է անցնի մեր սերունդներին:

* * *
     

Հարսանեկան ավանդույթ

*  Հայաստանում
*  Անգլիայում
*  Դանիայում
*  Իտալիայում
*  Շվեդիայում
*  Պորտուգալիայում
*  Նորվեգիայում
*  Չինաստանում


Հարսի մուտքը փեսայի տուն

Հարսանեկան եթեներ

Հարսանեկան հոբելյաններ

* * *

   
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Hosted by uCoz