harsAvanduytChina
the wedding
the wedding
the wedding

Հարսանյաց Հանդես

*  Ծաղկի Սրահներ
*  Ոսկերչական սրահներ
*  Գեղեցկության սրահներ
*  Հարսանյաց սրահներ
*  Հարսանյաց սրահների
    ձևավորում

*  Նվերների խանութներ
*  Տարոսիկներ և մոմեր
*  Օժիտ
*  Հարսանեկան տորթեր
*  Ֆուրշետ
*  Թամադաներ
*  Մեքենաների վարձակալում
*  Հարսանյաց արարողության
    կազմակերպում

*  Նկարահանում
*  Ռեստորաններ
*  Եկեղեցիներ
*  Տուրիստական
    գործակալություններ


   

Ավանդույթներ

*  Առագաստի Գիշեր
*  Աղի Բլիթ
*  Խոսքկապ
*  Նշանդրեք
*  Պսակադրություն
*  Հայկական ավանդական
    հարսանիք

*  Քավորը և Քավորկինը
*  Սուրբ Սարգիս
*  Տեառնընդառաջ
*  Կարմիր Խնձոր
*  Նախանշաններ` ամսաթվեր,
    ամիս և եղանակ



Հարսանեկան ավանդույթները ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Հին Չինաստանում հարսանեկան ծիսակատարությունը երկարատև և բարդ արարողություն էր, որի առաջին փուլը հանդիսանում էր խնամախոսությունը: Փեսացուի ընտանիքը ենթադրվող հարսնացուի ընտանիքին ուղարկում էր կյանքի ութ հիերոգլիֆներով արտացոլված «նախնական նամակ», որտեղ նշվում էր փեսացուի ծննդյան ժամը, օրը, ամիսը և տարեթիվը:

  Այս տվյալներով հարսնացուի ծնողները դիմում էին բախտագուշակի,և,եթե գուշակությունը բարենպաստ ընթացք և ավարտ էր ցույց տալիս, ապա անմիջապես փեսացուի ծնողներին պատասխան նամակով տեղեկացնում էին հարսնացուի ծննդյան տվյալների մասին: Փեսացուի ընտանիքը ևս դիմում էր բախտագուշակի... Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում, փեսացուի ընտանիքը հարսնացուին զանազան նվերներ էր ուղարկում, այսպիսով կնքելով «փոքր համաձայնագիր»: Այնուհետև երկու ընտանիքները երջանկություն խորհրդանշող կարմիր գույնի թղթերի վրա գրված «ամուսնական հանձնարարագրեր» էին փոխանակում, որտեղ մանրամասն տեղեկատվություն էր հաղորդվում նորապսակների և նրանց ընտանիքների մասին: Այստեղ նշվում էր «թեյի նվեր» անվանված հարսնացուի համար վճարվող գումարի չափը (թեյը Չինաստանում բերրիության և ամուսնական հավատարմության խորհրդանիշ է):

  Հարսանյաց օրը նշանակում էին փեսացուի ծնողները նախապես խորհրդակցելով գուշակի հետ: Գուշակի միջոցով էր կազմվում նաև հարսանեկան հյուրերի ցանկը: Այսպիսով բծախնդրորեն ընտրված հարսանիքի օրվա մասին հաղորդվում էր հարսնացուի ծնողներին նամակի միջոցով: Նամակի հետ մեկտեղ ուղարկվում էին նաև հարսնացուի համար վճարվող գումարը, հարսանեկան զգեստը, զանազան այլ պարագաներ, ցորենի և բրնձի բլիթներ: Բլիթները այնուհետև բաժանվում էին երկու ընտանիքների ընկերներին և բարեկամներին, այդպիսով տեղեկացնելով նրանց կայանալիք հարսանիքի մասին:

  Հարսանիքի նախորդ օրը ինչպես հարսնացուի, այնպես էլ փեսացուի տանը խնջույք էր կազմակերպվում: Այդ օրը հարսնացուի ավանդական կերակուրն էր փեսացուի ընտանիքի կողմից ուղարկված խոզի կամ աքաղաղի միսը:

  Հարսանիքի օրը վաղ առավոտից հարսնացուն զուգվում էր, պատրաստվում իր ամուսնու տուն տեղափոխվելուն, հրաժեշտ տալիս իր ծնողներին, հարազատներին ու ընկերներին: Հարսնացուին արգելվում էր սնվել հարսանիքից առաջ ի տարբերություն փեսացուի, որն իր առավոտը սկսում էր միս ճաշակելով ի նշան ապագա ընտանիքի բարեկեցության:

  Փեսացուի ընտանիքի ներկայացուցիչները երաժիշտների և աղախինների ուղեկցությամբ գնում էին հարսնացուին բերելու: Հարսին բերելուն պես փեսացուի տան բակում «Երկնքի և Երկրի» աստվածների պաշտամունքի արարողությունն էր սկսվում: Ծիսակատարության վարողների ուղեկցությամբ հարսը և փեսան հատուկ գորգի վրայով մոտենում էին զոհաբերության սեղանին, որտեղ փեսան մոմեր էր վառում և «չորս երկրային խոնարհումներով» հարգանքի տուրք մատուցում Երկնքի և Երկրի` Արևի և Լուսնի ոգիներին,տիրակալներին և վերջապես ծնողներին: Հարսնացուն անշարժ կանգնած ամուսնու աջ կողմում, խոնարհվում էր հետևելով նրան: Ծիսակատարության վերջում երիտասարդները չորս անգամ խոնարհվում էին միմյանց: Երկնքի և Երկրի ոգիներին պաշտամունքի այս ծիսակատարությունը, կարծես, փաստում էր արդեն իսկ կայացած ամուսնության մասին:

  Հարսանյաց օրը փեսայի տանը խնջույքի էին հավաքվում բազմաթիվ հյուրեր, այդ թվում նաև հարսի ծնողները: Բոլոր հրավիրվածները պարտավորվում էին ներկայանալ նվերներով, հաճախ, գումարի տեսքով: Ցանկալի նվերներ էին նաև երկարակեցության, ուրախության և բարեկեցության աստվածների պատկերները: Բարեմաղթանքներով հագեցած այս նկարները տեղ էին գտնում նորապսակների սենյակում:

  Խնջույքի ընթացքում հնչում էր երաժշտություն, մատուցվում գինու լավագույն տեսակներ: Ավանդույթի համաձայն, հարսնացուն հարսանեկան հյուրասիրությունից օգտվելու իրավունք չունի:

  Ամուսնական առաջին գիշերվա ընթացքում նորապսակների սենյակում անմար էր «երկարակեցության կրակը»:

* * *
     

Հարսանեկան ավանդույթ

*  Հայաստանում
*  Անգլիայում
*  Դանիայում
*  Իտալիայում
*  Շվեդիայում
*  Պորտուգալիայում
*  Նորվեգիայում
*  Չինաստանում


Հարսի մուտքը փեսայի տուն

Հարսանեկան եթեներ

Հարսանեկան հոբելյաններ

* * *

   
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Hosted by uCoz