Հարսանեկան ավանդույթները ԱՆԳԼԻԱՅՈՒՄ
Անգլիացիները մշտապես հետևում էին ավանդույթներին հարսանեկան ծեսակատարությունների ժամանակ:
Դրանցից շատերը այսօր էլ արդիական են: Անգլիացիների համար անչափ կարևոր է եղել հարսանյաց օրվա ընտրությունը:
Մայիսը համարվում էր անբարենպաստ ամուսնությունների համար: Հարսանյաց հանդեսների համար ամենահաջող օրը համարվում էր
չորեքշաբթին: Հարսանեկան գնացքի ետևից ծաղիկներ էին նետվում: Գնացքի կազմում, բացի հարսնացուից և փեսայից,
ընդգրկվում էին նաև հարսնացուի ծնողները և «հարսնաքույրերը», փեսայի քույրերը, և «եղբայրները», նորապսակների բարեկամները:
|
 |
«Հարսնաքույրերի» զգեստների ձևավորմամբ , գույնի ընտրությամբ զբաղվում էր հարսնացուն, իսկ դրանց դիմաց վճարում էր նրա
մայրը: Հարսնաքույրերից մեկը, որին վստահվում էր հարսի ծաղկեփունջը, համարվում էր գլխավորը: Եկեղեցում նա կանգնում էր
հարսի ետևում: Փեսայի «եղբայրը» սովորաբար մասնակցում էր հարսանիքի կազմակերպմանը, եկեղեցում մատանիները հանձնում էր փեսային:
Հարսանյաց օրը առավոտյան հարսանիքի բոլոր այս մասնակիցները հավաքվում էին ապագա նորապսակների տան առջև: Գլխավոր հարսնաքույրը
տան մուտքը զարդարում էր սպիտակ ծաղիկներով: Համարվում էր, որ եթե հարսը ինքը դրանով զբաղվի, նրա ամուսնությունը անհաջող կլինի:
|
Նրանք դեպի եկեղեցի էին ուղորդվում երաժշտության ներքո, երգելով: Այդ ընթացքում ներկա գտնվող տղամարդիկ շարունակ կրակում էին
հրացաններից, այդպիսով վախեցնելով և հեռացնելով չարքերին:
Նախկինում, եկեղեցի մտնելուց առաջ, երիտասարդները ցատկում էին մուտքը արգելափակած նստարանի վրայով: Սա խորհրդանշում էր
ընտանեկան կյանքի բոլոր դժվարությունների հաղթահարում ապագա ամուսինների կողմից:
Հարսանեկան խնջույքի ժամանակ գլխավոր արարողությունը կապված էր հարսանեկան տորթի հետ: Հարսանիքը երբեք չէր ավարտվում առանց տորթի:
Այն սովորաբար կտրտում և բաժանում էր հենց հարսնացուն: Խնջույքը կարող էր տևել մի քանի օր, սակայն չգերազանցելով մեկ շաբաթը:
Խնջույքից հետո հարսնացուն ուղևորվում էր իր նոր տունը: Հարսնացուին մուտքից ներս էր տանում փեսան ձեռքերի վրա: Այնուհետև հարսնաքույրերը
հարսնացուին ուղեկցում էին իր ննջարանը և պառկեցնում իր անկողնում: Հարսանիքի հաջորդ օրը նորապսակները ինքնուրույն, նոր կյանք էին սկսում:
|