harsAvanduytItalia
the wedding
the wedding
the wedding

Հարսանյաց Հանդես

*  Ծաղկի Սրահներ
*  Ոսկերչական սրահներ
*  Գեղեցկության սրահներ
*  Հարսանյաց սրահներ
*  Հարսանյաց սրահների
    ձևավորում

*  Նվերների խանութներ
*  Տարոսիկներ և մոմեր
*  Օժիտ
*  Հարսանեկան տորթեր
*  Ֆուրշետ
*  Թամադաներ
*  Մեքենաների վարձակալում
*  Հարսանյաց արարողության
    կազմակերպում

*  Նկարահանում
*  Ռեստորաններ
*  Եկեղեցիներ
*  Տուրիստական
    գործակալություններ


   

Ավանդույթներ

*  Առագաստի Գիշեր
*  Աղի Բլիթ
*  Խոսքկապ
*  Նշանդրեք
*  Պսակադրություն
*  Հայկական ավանդական
    հարսանիք

*  Քավորը և Քավորկինը
*  Սուրբ Սարգիս
*  Տեառնընդառաջ
*  Կարմիր Խնձոր
*  Նախանշաններ` ամսաթվեր,
    ամիս և եղանակ



Հարսանեկան ավանդույթները ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

  Նախկինում իտալական ամուսնությունները սովորաբար սկսվում էին ընտանիքների միջև համաձայնության հասնելով: Մեծ նշանակություն ուներ ծագումը, և եթե հարսնացուի հոր մոտ որևէ կասկած առաջանար, դա բավարար էր, որ ամեն տեսակի բանակցությունները դադարեցվեին: Սովորաբար ապագա հարսնացուի ընտանիքին տեղեկություն էին ուղարկում փեսացուի ամուսնանալու մտադրության մասին, և, եթե հարսնացուի ընտանիքն առաջարկությունն ընդունելի էր համարում, ապա հարսանիքը կարող էր կայանալ:
    Իտալական հասարակարգը խիստ քննադատական մոտեցում ուներ ամուրի կանանց նկատմամբ և, նման դեպքերում նրա ամբողջ ընտանիքը կարող էր հասարակական ծաղրի առարկա դառնալ: Այն իր վառ արտահայտությունն է գտել իտալական ժողովրդական ասացվածքում. “Կինն առանց ամուսնու նման է անգլուխ ճանճի”: Այնուհանդերձ, երիտասարդ տղաներն ու աղջիկները չէին կարող ազատ շփվել իրար հետ. հասարակական կարծիքը խստիվ դատապարտում էր այն աղջկան, ով տանից մենակ էր դուրս գալիս:
  Համաձայն իտալական համոզմունքներին, ամուսնանալ կարելի է տարվա ցանկացած ժամանակ, բացառությամբ Մեծ Պասի օրերին ու մայիս ամսին: Այնուհանդերձ, վատ նշան է համարվում, եթե ամուսնությունը երեքշաբթի և կամ ուրբաթ օր է: Ամուսնության օրը նշանակելուց ու հարսնացուի ունեցվածքն ու օժիտը համաձայնեցնելուց հետո, կողմերը կազմում են ունեցվածքի նոտարական հաստատված ցուցակը: Ցուցակի մեջ հաշվի էին առնվում հարսնացուի ունեցած բոլոր իրերը, անգամ հարսանյաց օրվա նրա ենթադրյալ հագուստը: Այդ պատճառով այս ցուցակը փաստորեն հանդիսանում էր ամուսնական պայմանագիր:
  Հարսանայաց ծիսակատարության կազմակերպիչները պարտավոր են առնվազն երեք շաբաթ առաջ հայտարարել հարսանիքի մասին, և երեք կիրակի անընդմեջ եկեղեցում Տեր Հայրը հայտարարում է սպասվելիք հարսանիքի մասին:
  Հարսանիքից 8 օր առաջ հարսնացուի օժիտը հատուկ ծիսակատարությամբ տեղափոխվում է ապագա փեսացուի տուն: Հարսանիքի օրը սկսվում է “հարսնացուին հագցնելու” ծիսակատարությամբ: Հարսնացուին օգնում են ընկերուհիները: Հավատքին համաձայն այն աղջիկները, ովքեր օգնել են հարսնացուին շորերը կարելու, մեկ տարվա ընթացքում նույնպես կամուսնանան:  
  Մինչ փեսացուի հետ հարսանյաց մատանիների փոխանակումը, հարսնացուի կողմից ոսկե զարդ կրելը համարվում է վատ նշան: Հարսանյաց սպիտակ շրջազգեստը սովորույթների մեջ հայտնվել է միայն 20-րդ դարում:
  Համաձայն սովորույթի, իտալական զույգերը եկեղեցի են ճանապարհվել միասին, իսկ համաքաղաքացիները զանազան խոչընդոտներ են ստեղծել, որպեսզի հետևեն, թե ինչպես է հարսնացուն դրանց վերաբերվում: Եթե հարսնացուն բարձրացնում էր իր դիմաց հայտնված ավելը, ապա ասում էին, որ նա տունը մաքուր է պահելու, եթե օգնում էր որևէ երեխայի, նշանակում էր, որ նա լավ մայր կդառնա:
  Հարսանիքից հետո եկեղեցուց դուրս գալուն պես նորապսակների վրա ցորեն, մանրադրամներ, ծաղիկներ, աղ ու կոնֆետներ էին շաղախում: Այնուհետև հարսանեկան շքախումբը նորապսակների ուղեկցությամբ վերադառնում էր փեսացուի տուն: Ըստ ավանդույթի նորապսակները եկեղեցուց վերադառնում էին ոչ այն ճանապարհով, որով գնացել էին: Փեսացուի տան մոտ սկեսուրը հարսնացուի գլխին ցորեն էր շաղ տալիս:
  Եթե 19-րդ դարում հարսանյաց տոնախմբության սեղանը պարտադիր երկու տեղում էր դրվում` հարսնացուի և պեսացուի տանը, ապա 20-րդ դարի սկզբից կազմակերպում են մեկ ամուսնական ճաշկերույթ, որի ծախսերը երկու կողմերը կիսում են հավասարապես:
  Հյուրերին մատուցում են մինչև 14 տեսակի տարբեր խորտիկներ: Խնջույքի վերջում հյուրերին ավանդական բազմաշերտ թխվածքի հետ մատուցում են եկսպրեսսո սուրճ:
  Հարսանիքն ավարտվում էր հարսնացուի պարով, որը նույնպես ինքն էր սկսում: Հարսանեկան խնջույքից հետո հատուկ արարողակարգով նորապսակներին ուղեկցում են ննջարան: Մինչ անկողին գնալը, նորապսակները պարտավոր էին համտես անել մի քանի կտոր որևէ միրգ:
  Առաջին ամուսնական գիշերից հետո առավոտյան իրականացվում էր “բարի վեր կենալու” արարողակարգը. նորապսակներին իրենց մայրերն ուտելիք և սուրճ էին բերում:
  19-20-րդ դարերում` ընդհուպ մինչև 1970-ական թվականները, իտալական օրենսդրությամբ ամուսնալուծությունն արգելված էր: Անհաջող ամուսնությունների դեպքում, գործող օրենքների շրջանակներում, հնարավոր էր ստանալ միայն “առանձին ապրելու” իրավունք:

* * *
     

Հարսանեկան ավանդույթ

*  Հայաստանում
*  Անգլիայում
*  Դանիայում
*  Իտալիայում
*  Շվեդիայում
*  Պորտուգալիայում
*  Նորվեգիայում
*  Չինաստանում


Հարսի մուտքը փեսայի տուն

Հարսանեկան եթեներ

Հարսանեկան հոբելյաններ

* * *

   
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Hosted by uCoz