Առագաստի գիշեր
Նորապսակ զույգերի առաջին ամուսնական գիշերը կամ այսպես կոչված
<<առագաստի գիշերը>> հիմք է դնում և կամուրջ գցում երկու սիրող սրտերի միջև`
մերձեցնելով և մտերմացնելով ոչ միայն նրանց հոգիներն ու սրտերը, այլև մարմինները:
Սա հանդիսանում է այն երկարաձիգ և հետաքրքիր ճանապարհորդության սկիզբը, որի մեկնարկն էլ
հենց հանդիսանում է առագաստի գիշերը: Պատմական լեգենդի և ավանդույթի համաձայն ամուսնական
առաջին գիշերվա ընթացքում սիրահար զույգերը ճանապարհորդում են գեղեցիկ առագաստով և լողում ծովի մեղմ ալիքների երկայնքով:
|
 |
Սա այն ռոմանտիկ և մտերմիկ պահերն են, երբ սիրահար ամուսինները բացահայտում են միմյանց և
տրվում սիրո տարփանքին: Այս գեղեցիկ և հոգեթով սիրային ուղևորությունը շատ կարճ է տևում,
քանզի մոգական խորհուրդ է իր մեջ կրում: Սակայն զույգերի սիրո ուժի, նվիրումի և հավատարմության
շնորհիվ կարող է բավականին երկար ընթացք ստանա և տարեցտարի էլ ավելի ուժգնանա:
|
Ասում են, որ եթե առագաստի գիշերը հարթ և անհողդողդ է ընթանում, ապա ամուր հիմքեր է ապահովում ամուսնական հետագա ընթացքի համար:
Քանի որ իրական սերն ի զորու է հաղթահարելու և շրջանցելու ամեն տեսակ խոչընդոտներ և սիրային դժվարություններ:
Որոշ զույգեր ուղղակիորեն չեն դիմագրավում սիրո վեհ զգացողության մատուցած որոշ անակնկալ փոփոխություններին և
հետագայում որոշ դժվարությունների հետ են բախվում: Այս փաստն ուղղակիորեն պայմանավորոված է այն հանգամանքով,
որ նրանք հասկացողության և փոխըմբռնման խնդիրներ ունեն միմյանց նկատմամբ: Շատ հաճախ ստացվում է և այնպես,
որ մինչ ամուսնական գիշերը զույգերն այնքան էլ կապված չեն լինում միմյանց հետ և հենց առագաստի գիշրից հետո է
սկսվում նրանց իրական սերն ու սիրո ծովի փոթորկումը: Այս կախարդական գիշերը մի մեծ խորհուրդ է կրում իր մեջ
և խթանիչ լուրջ ուժ է հանդիսանում սիրող հոգիների համար: Մի անասելի ուժով միաձուլում է երկու իրարից տարբեր
մարմինները մեկում` կերտելով սիրո իրական խորհրդավորություն և հոգևոր կատարելություն:
|
Այո’, մեծ և հզոր է սիրո ուժը: Ոմանք որակում են, որ այն ուղղակիորեն նման է ատամի ցավին, սկայան բռնկված սրտում,
սիրո օրգանում: Զգացում, որը թերևս քեզ հետ է ամենուր, ուր որ գնում ես, ինչ որ անում ես: Սիրահարի այն գաղտնի
ստվերային լրտեսն է, որ ծածուկ անում է իր գործը, անկախ մեր ցանկությունների և պլանների` ամուր բույն հյուսելով
և անժամանակ բնակություն հաստատելով մեր սրտերում: Իրականում սերն այն զգացողությունն է, որն ի զորու է իրականությունը
կատարելության վերածելու և, ընդհակառակը, վատթարագույն դեպքում կատարյալ դժոխք կերտելու:
|
 |
Միմյանց հասկանալ է պետք, սիրել և փայփայել եղածը: Ճշգրտորեն արժևորել առկա արժեքներն ու սիրած մարդու բյուրեղ սիրտը և ոչ անսպառ համբերությունը:
Առագաստի գիշերը կամ կախարդական գիշերը, սիրահարներին թևածում է իր հեքիաթային թևերի վրա և ուղեկցում հոգեզմայլ
երկրներ, եդեմային պարտեզներ: Գիշերային խորհրդի ինքնատիպ տևողությունը պայմանավորված է մեզանով: Եկե’ք պարզապես
այնպես անենք, որ մեր սիրո ճամփորդությունն իր գեղեցիկ և ինքնատիպ տեսակով տևի մեր ողջ կյանքի ընթացքում և մեզ իր
օրրանում պահի: Քանզի ինչն է այս կյանքում առավել երանավետ , քան անվերջ սիրելն ու սիրված լինելը:
Եվ, ի վերջո առանց սիրո վեհության մենք կհակվենք ատելությա’ն:
|