Հարսանեկան հոբելյաններ
the wedding
the wedding
the wedding

Հարսանյաց Հանդես

*  Ծաղկի Սրահներ
*  Ոսկերչական սրահներ
*  Գեղեցկության սրահներ
*  Հարսանյաց սրահներ
*  Հարսանյաց սրահների
    ձևավորում

*  Նվերների խանութներ
*  Տարոսիկներ և մոմեր
*  Օժիտ
*  Հարսանեկան տորթեր
*  Ֆուրշետ
*  Թամադաներ
*  Մեքենաների վարձակալում
*  Հարսանյաց արարողության
    կազմակերպում

*  Նկարահանում
*  Ռեստորաններ
*  Եկեղեցիներ
*  Տուրիստական
    գործակալություններ


   

Ավանդույթներ

*  Առագաստի Գիշեր
*  Աղի Բլիթ
*  Խոսքկապ
*  Նշանդրեք
*  Պսակադրություն
*  Հայկական ավանդական
    հարսանիք

*  Քավորը և Քավորկինը
*  Սուրբ Սարգիս
*  Տեառնընդառաջ
*  Կարմիր Խնձոր
*  Նախանշաններ` ամսաթվեր,
    ամիս և եղանակ



Հարսանեկան հոբելյաններ

Այս անվանումը պայմանավորված է նրանով, որ մեղրամսից հետո նորապսակների կյանքում մուտք են գործել սովորական, հասարակ հարաբերություններ (ինչպես չիթը): Երիտասարդները միմյանց նվիրում են չթե կամ վուշե հագուստներ, որը խորհրդանշում է երիտասարդությունը և գեղեցկությունը:

2-րդ տարի - Թղթե (Ապակյա) հարսանիք:
Անունից պարզ է, թե ինչ նյութից պատրաստված նվեր են նվիրում:

3-րդ տարի - Կաշվե հարսանիք:
Նվիրում են կաշվե իրեր:

Փայտե հարսանիք` ամուսնության հնգամյակը:
Փայտը խորհրդանշում է ամուսնության ամրությունը: Այդ օրն ամուսիններին սովորաբար նվիրում են փայտե սպասք, գդալներ և զարդատուփեր:

7-րդ տարի - Պղնձե հարսանիք:
Այս անվանումն ունի իր իմաստը: Պղինձը ամուր և թանկարժեք մետաղ է, սակայն չի մտնում ազնիվ մետաղների շարքը: Ամուսինները փոխանակում են պղնձե մետաղադրամներ` հետագա երջանկության ակնկալիքով: Նվիրում են նաև պղնձե տարբեր իրեր:

8-րդ տարի - Թիթեղյա հարսանիք:
Այս օրը նվիրում են փայլուն տնային իրեր:

Վարդագույն հարսանիք կամ վարդերի օրը` տասնամյակ:
Այդ օրը ընդունված է նվիրել վառ կարմիր վարդերի փնջեր, որոնք կհիշեցնեն երիտասարդներին իրենց հարսանիքի օրվա, սիրո մասին, որն արդեն անցել է առաջին տասնամյակի փորձությունը և չի վախենում ոչ փշերից, ոչ կյանքի խոչընդոտներից:

12,5-րդ տարի - Նիկելե հարսանիք:
Այս հոբելյանը մի ինքնատիպ հիշեցում է ամուսիններին պահպանելու իրենց ամուսնության փայլը:

Ապակե հարսանիք`միասնական կյանքի 15-րդ տարեդարձը
Այս հոբելյանը խորհրդանշում է ընտանեկան հարաբերությունների պարզությունն ու մաքրությունը, երկու իրար սիրող մարդկանց երջանկությունը: Այդ օրը սովորաբար նվիրում են հախճապակե և ապակե սպասք:

Ճենապակյա հարսանիք ` ամուսնության 20 տարի:
Սեղանի վրա դրվում է նոր ճենապակյա սպասք: Նվիրում են ճենապակի:

Արծաթե հարսանիք` 25 տարի
Մեկ քառորդ դար իրար հետ` դա արդեն քիչ չէ: Արծաթը` ազնվատոհմ մետաղ է և հանդիսանում է պինդ ու գեղեցիկ միասնության նշան: Ամուսինները փոխանակվում են արծաթե մատանիներով ու հետագայում կրում են նրանց հարսանեկան մատանու հետ միասին: Հյուրերը նվիրում են արծաթե սպասք:

Մարգարտե հարսանիք` ամուսնության 30 ամյակը:
Մարգարիտը խորհրդանշում է անբիծ ընտանեկան հարաբերությունները, քանի որ իսկական մարգարիտը երբեք չի խամրում: Այդ օրը ամուսինը նվիրում է կնոջը մարգարտե շարան:

Մարջանե հարսանիք` միասնական կյանքի 35 տարին:
Նվիրում են մարջանե իրեր:

Ալ կարմիր հարսանիք` 40 տարի միասին:
Ալ կարմիրը իսկական սիրո նշանն է. Այդ տարեդարձն ասում է նրա մասին, որ ամուսինների մտերմությունը դարձել է պինդ, ինչպես քարը: Այդ օրը ամուսնու կողմից կնոջը լավագույն նվերը կլինի ռուբինե քարով մատանին:

Սապֆիրե հարսանիք` միասնական կյանքի 45 տարին
Այդ տարեդարձի նշանն է հավատարմության քար սապֆիրը: Համարվում է, որ այդ քարը ոչ միայն ազատում է ծանր մտքերից, այլ նաև թարմացնում է զգացմունքները, տալիս նոր ուժ հիվանդությունների և չարիքների հետ պայքարելու համար: Այդ օրն ամուսիններին նվիրում են սապֆիրե իրեր:

Ոսկե հարսանիք` 50-րդ հոբելյանը
Ապրել մինչ այդ տարեդարձը ոչ բոլորին է բախտ վիճակված, և այդ պատճառով այդ տարեդարձը նշվում է շատ շքեղ. Հրավիրում են ընկերներին ու բարեկամներին, անպայման` երեխաներին, թոռներին, ծոռներին, ընկերներին և գործընկերներին: Ու քանի որ իրար հետ ապրել են կես դար, իսկ հին ամուսնական մատանիները հնացել են և խամրել, ամուսինները փոխանակվում են նոր ոսկե մատանիներով, որոնք նվիրում են նրանց երեխաները: Իսկ հին ամուսնական մատանիները փոխանցվում են չամուսնացած թոռներին ու ծոռներին:

Զմրուխտե հարսանիք` ամուսնության 55-րդ տարեդարձը
Այդ տարեդարձին ընդունված է նվիրել զմրուխտե զարդեր:

Ադամանդե հարսանիք` 60 տարի
Ադամանդը ամենապինդ թանկարժեք քարն է և այն խորհրդանշում է ամուսնական կապի ընդմիշտ գոյությունը:

Երկաթե հարսանիք` ամուսնության 65-րդ հոբելյանը
Այդ հարսանիքը հազվադեպ իրադարձություն է, որը վկայում է ամուսնական կապի ամրությունը, որն այդ տարիների ընթացքում դարձել է ամուր` ինչպես երկաթը:

Փառավոր հարսանիք
ևս մեկ ամուսնության տարեդարձ, երբ ետ ես նայում մեծացած թոռներին ու ծոռներին և հասկանում, որ երկնքից ուղարկված սերը իրական երջանկություն է և երանություն:

Թագավորական հարսանիք (երկրորդ ադամանդե հարսանիք)` ամուսնության 75-ամյակը:
Այդ տարեդարձը պսակում է երկու միմյանց սիրող մարդկանց երկարակեցիկ ու երջանիկ կյանքը:

Կաղնե հարսանիք` ամուսնական կապերի 80-րդ տարեդարձը:

* * *
     

Հարսանեկան ավանդույթ

*  Հայաստանում
*  Անգլիայում
*  Դանիայում
*  Իտալիայում
*  Շվեդիայում
*  Պորտուգալիայում
*  Նորվեգիայում
*  Չինաստանում


Հարսի մուտքը փեսայի տուն

Հարսանեկան եթեներ

Հարսանեկան հոբելյաններ

* * *

   
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Hosted by uCoz