Հարսանեկան Ավանդույթները Նորվեգիայում
Նորվեգացիները ամուսնությունը դիտում էին պրակտիկ տեսանկյունից:Համաձայն նորվեգական ինավունքի ժառանգությանը,ամբողջ կարողությունը փոխանցվում էր մեծ տղային:Իսկ,եթեընտանիքում միայն աղջիկներ էին ,ապա նրանցից ամենամեծ աղջկան:Ինչպես սկանդինավյան այլ երկրներում,Նորյեգիայում լայն տարածում էին գտել մինչամուսնական կապերը:Հաճախ երիտասարդները ապրում էին միասին մի քանի տարի,ունենում էին մեկ երկու երեխաներ մինչ ամուսնանալը: Մեծ քանակ էին կազմում ապօրինի երեխաները:
Ծնողները չէին անհանգստանում դստեր օժիտով `հիմնվելով դստեր ինքնուրույնությանը:
Միջնադարում երեխաներին նշանադրում էին մանուկ հասակում:Այդպիսի նշանադրությունը անհնար էր խզել:Երբ լրանում էր 14 տարեկանն,երեխաներին թույլատրվում էր ինքնուրույն խզել նշանադրումը այն դեպքում ,երբ աղջիկը մնում էր օրիորդ:
19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում նշանադրության ժամանակ հաշվի էր առնվում տղայի և աղջկա ծանոթությունը:Սովորաբար տղան պետք է համաձայնություն ստանար ոչ միայն ծնողներից,այլ ամբողջ բարեկամությունից: Խոսք ուզելու արարողությունը կազմակերպվում էր գեղեցիկ:Աղոթելուց և հյուրասիրություններից օգտվելուց հետո,նրանք ճանապարհ էին ընկնում սայլերով,նավերով կամ ոտքով`կախված տարածությունից և եղանակից:Առաջիկա արարողության լուրը տարածվում էր ամբողջ գյուղով`հրացանների և զանգակների ղողանջի միջոցով:Բոլոր խոսակցություններից հետո,կանչում էին աղջկան`իր որոշումն իմանալու համար: Լսելով բարի լուրը գյուղի երիտասարդությունը շտապում էր աղջկա տուն:Տանը բոլորին հյուրասիրում էին,այնուհետ սկսում պարել և խաղալ:Կողմերը պայմանավորվում էին նշանադրության համար:Ոչ հաճախ էր դրան հետևում ամուսնական կյանքը:
Փեսան հարսնացուին նվիրում էր նվերներ`որպես իր մտադրությունների երաշխիք: Հարսնացուն իր հերթին նվիրում էր նվերներ փեսայի բարեկամներին:Այնուհետ որոշվում էր հարսանիքի օրը:
Հարսանեկան արարողության կազմակերպչական հարցերին մասնակցում էր ամբողջ համայնքը,քանի որ 300 հոգու հյուրասիրությունը մեկ ընտանիք չէր կարող կազմակերպել:Հարսանիքը տևում էր 2-ից 7 օր:Ամեն օրը ուներ իր նշանակությունը:Եկեղեցում ամուսնանալուց հետո հաճախ զույգերը բնակվում էին իրենց իսկ տանը:Որպես օրենք դա տղայի տունն էր:Հարսանիքի ընթացքում հարսնացուն իրեն շատ անհարմար էր զգում,քանի որ պարտավոր էր կրել գլխին ահռելի մեծ և ծանր արծաթյա թագ:
Հյուրասիրում էին այսպես կոչված “հարսնացու ապուր’’,որը պատրաստվում էր սերուցքով և հացաhատիկով:Ապուրը մատուցվում էր հարսնացուի զգեստափոխվելուց հետո:Հարսնացուն այնուհետ կրում էր ամուսնացած կնոջ զգեստ:Ապուրի մատուցման հետ կապված մի շարք ավանդույթներ կային, որոնցից էր ապուրի դիմաց գումար պահանջելը:
Խնջույքի վերջում հյուրասիրում էին հարսնացուի պանիրը:Հարսնացուն պարտավոր էր բոլոր հյուրերին պանիր կտրել ,հյուրասիրել: Խնջույքի սկզբում և վերջում զույգին նվիրում էին նվերներ:Սեղանին դրվում էր փայտյա աման,որի մեջ հյուրերը դրամ էին թողնում:
Այսօր նորվեգական հարսանիքը նշվում է բավականին համեստ,փոքրաքանակ հյուրերով` ընտանիքում:
|