Հարսանեկան Ավանդույթները Դանիայում
XIX դարում ամբողջ գյուղական կյանքը որոշվում և օրինակարգվում էր համայնքի կողմից: Իր հերթին համայնքի ներսում կային
մի քանի խմբավորումներ` գյուղական չքավորության, ամուսնացած գյուղացիների, ամուրի երիտասարդների` առանձին տղաների և աղջիկների:
|
 |
Տղաների միավորման կարևորագույն խնդիրն այն էր, որ նրանցից յուրաքանչյուրը 1 տարով ստանար աղջիկ: Տղաներին անվանում էին
“փողոցային վարազ”, աղջիկներին` “ փողոցի գառնուկ”: “Գառնուկները” բաշխվում էին տղաների մեջ խաղերի, պարերի մեջ ընկերակցելու
համար: Դա նպաստում էր երիտասարդների մտերմացմանը և հաճախ հանգեցնում նշանադրության: Երիտասարդների խմբավորումնրը հավաքվում
էին խաղերին և տոներին` զատիկին, սուրբ ծննդին և այլն:
|
Երբ որ երիտասարդները ամուսնության որոշում էին ընդունում և ստանում էին աղջկա հոր համաձայնությունը,
գալիս էր կուլմինացիոն պահը` նշանդրեքը:
Երիտասարդները միացնում էին ձեռքերը, ծնողները իրենց ձեռքերը դնում էին վրայից և ցանկանում երջանկություն:
Այնուհետև փեսացուն և հարսնացուն վկաների ներկայությամբ փոխանակվում էին “սիրո նվերներով”, որից հետո կազմակերպվում էր
համաձայնության ավանդական ճաշկերույթը: Նշանդրեքը օրինականացնում էր իրենց կապը և ուղեկցվու էր փեսացուի և հարսնացուի
համատեղ ապրելով:
Սովորավար հարսանիքը կազմակերպվում էր աշնանը, բերքահավաքից հետո: Հարսանեկան նախապատրաստություններին
մասնակցում էին ոչ միայն ամուսանացողների ընտանիքները այլ նաև համայնքի շատ անդամներ: Հարսնիքի օրվա մասին հայտնում էր
“հրավիրողը”: Դա բավականին հարգված դեմք էր և նրա ծառայությունները վճարվում էին: Հրավիրվողները “հրավիրողին”
հյուրասիրում էին գինով, փող էին տալիս:
Հարսանիքը առաջին օրը , որպես կանոն ուրբաթ օրն էր, սակայն կարող էին նշանակել ցանկացած այլ օր, բացի
երկուշաբթի օրվանից, որը նման արարողության համար համարվում էր անհաջող օր:
Հարսանիքը անց էին կացնում հարսնացուի տանը:
Հարսանիքը սկսվում էր փեսացուին հարսի տուն ուղեկցելով: Հարսնացուին տանը կամ եկեղեցու ճանապարհին հանդիպելուց հետո
նրանք շքախմբով շարժվում էին դեպի եկեղեցի: Միավորված հարսանեկան շքախումբը իրենից ներկայացնում էր 20-30 սայլեր:
Հարսանիքին պատրաստվելիս հարսնացուն կարևոր ուշադրությունը կենտրոնացնում էր զգեստի վրա: Նա գնում էր
ամուսնանալու սպիտակ ժանյակներով պատված սև շորով:
Եվ միայն առաջին համաշխարհային պատերազմից հետո Դանիայում տարածում ստացավ սպիտակ ամուսնական զգեստը:
Շքախումբը եկեղեցուն մոտենալիս սկսում էին զանգել եկեղեցու զանգերը, միաժամանակ հնչում էր երաժշտությունը:
Ըստ ավանդության աղմուկը նորապսակներին պահպանում էր չար ուժերից: Հարսնացուի տուն վերադառնալուց հետո սկսվում էր խնջույքը:
Բայց նախ պետք էր տեղավորել հյոււրերին հարսանեկան սեղանի շուրջը: Սովորաբար հարսանիքները բավականին մարդաշատ էին լինում և
հյուրերին պետք էր տեղավորել ըստ համայնքում նրանց զբաղեցրած դիրքի: Եվ միևնույն է չկար հարսանիք, որ այդ հարցում
դժգոհություններ չլինեին: Ընդունված էր դրսում հյուրասիրել աղքատներին, չքավորներն, ուտելիք տանել հիվանդներին,
հարևաններին` որոնք հրավիրված չէին:
|
Ուտեստները հյուրասիրվում էին որոշակի հաջորդականությամբ: Սեղանը սովորաբար լինում էր շատ առատ և խնջույքը տևում էր 15-19 ժամ:
Լինում էր այնպես, որ հարսանիքից հետո մարդիկ սնանկանում էին:
Սկսած XIX դարից խնջույքի պարային մասը սկսվում էր հարսնացուի պարով, որի ընթացքում տան կողքերից հրացաններով կրակում էին:
Կեսգիշերին մոտ ընդմիջում էին հայտարարում և հյուրերը գնում էին հանգստանալու: Նրանց փոխարինում էին խնջույքը սպասարկողները:
Հարսի և փեսայի եզրափակող պարը ամենակարևորն էր: Նրանք պարելով “ամուրիների” խումբը լքում էին միանալով “ամուսնացածների” խմբին:
Ընդ որում ամեն մի խումբ փորձում էր գերի վերցնել փեսացուին և հարսնացուին: Եթե “ամուսնացածների” խումբն էր գերի վերցնում ապա այն ավարտվում էր կռվով:
|
 |
Պարերի ավարտից հետո ջահով փեսացուին և մոմով հարսնացուն հարազատները ուղեկցում էին մինչև հարսանեկան մահճակալ:
Համաձայն ավանդույթի ուղեկցելը և լույսը նորապսակներին պահպանում էին չար ուժերից:
Ամուսնական առաջին գիշերից հետո միայն ամուսնացողներին անվանում էին ամուսիններ:
Գյուղական մեծ հարսանիքը սովորաբար տևում էր 3 օր, իսկ ապահովված մարդկանց մոտ այն կարող էր տևել նույնիսկ 1 շաբաթ:
Դանիայում XIX դարի վերջերում և XX դարի սկզբներում հարսանիքը համարվում էր ոչ միայն 2 ընտանիքների գործը այլ ամբողջ համայնքինը:
Դա սոցիալական երևույթ էր:
Ինչպես նշվեց ճաշկերույթը կազմակերպվում էր հրավիրվածների միջոցներով և տևում էր մի քանի օրից մինչև 1 շաբաթ:
XX դարում դրան փոխարինեց սովորական`տան պայմաններում կազմակերպվող հարսանիքը:
|