axiBlit
the wedding
the wedding
the wedding

Հարսանյաց Հանդես

*  Ծաղկի Սրահներ
*  Ոսկերչական սրահներ
*  Գեղեցկության սրահներ
*  Հարսանյաց սրահներ
*  Հարսանյաց սրահների
    ձևավորում

*  Նվերների խանութներ
*  Տարոսիկներ և մոմեր
*  Օժիտ
*  Հարսանեկան տորթեր
*  Ֆուրշետ
*  Թամադաներ
*  Մեքենաների վարձակալում
*  Հարսանյաց արարողության
    կազմակերպում

*  Նկարահանում
*  Ռեստորաններ
*  Եկեղեցիներ
*  Տուրիստական
    գործակալություններ


   

Ավանդույթներ

*  Առագաստի Գիշեր
*  Աղի Բլիթ
*  Խոսքկապ
*  Նշանդրեք
*  Պսակադրություն
*  Հայկական ավանդական
    հարսանիք

*  Քավորը և Քավորկինը
*  Սուրբ Սարգիս
*  Տեառնընդառաջ
*  Կարմիր Խնձոր
*  Նախանշաններ` ամսաթվեր,
    ամիս և եղանակ



Աղի բլիթ ուտելու ավանդույթը

Ավանդության համաձայն՝ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում` այն հույսով, որ երազում տեսնելու են իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին: Աղի բլիթ պատրաստելու և ուտելու մասին տարբեր ավանդույթներ են հայտնի: _Անպայման աղի բլիթ ուտելու եմ, որպեսզի երազ տեսնեմ»,- ասաց 21-ամյա Լիլիանն ու հավելեց. _Հավատում եմ, որ երազս կիրականանա, որովհետև մայրիկս երիտասարդ ժամանակ, երբ աղի բլիթ է կերել, տեսել է իր ապագա ամուսնուն` հայրիկիս: Սովորաբար ընդունված է, որ աղի բլիթները պատրաստում են նորապսակ հարսները կամ ամուրի կանայք: Շատերը նշում են, որ ցանկալի է աղի բլիթ ուտելուց մի քանի ժամ առաջ ծոմ պահել` հաց ու ջուր չխմել, որպեսզի ծարավն ավելի սաստիկ լինի: _Նա, ով երազում ջուր է տալիս, կդառնա տեսնողի ապագա կինը կամ ամուսինը»,- երազում ապագա կողակցին մյուսներից տարբերելու եղանակը բացատրեց 27-ամյա Կարենը: Շատերը, իրենց կերած աղի բլիթից մի կտոր դնում են պատուհանին և սպսում` տեսնելու, թե թռչունը, որը կտանի այդ կտորը, որ ուղղությամբ կթռչի: Հավատալիքի համաձայն` հենց այդ ուղղությամբ էլ հարս կգնան կամ այդ կողմերից հարս կբերեն: Ընդունված է նաև փոխնդով մատուցարան դնել տան տանիքին կամ պատժգամբին և սպասել, որ Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքը հայտնվի փոխինդի վրա: Ասում են, որ դա բախտավորություն կբերի տան երիտասարդներին: Արարատյան հայրապետական թեմի քահանա Տեր Հակոբ Խաչատրյանը հայկական ավանդույթների պահպանումը դրական է գնահատում, քանի որ, ըստ նրա, շատ կրոնական տոներ, հատկապես Խորհրդային ժամանակաշրջանի տարիներին, պահպանվել են հենց ազգային ավանդությունների շնորհիվ: Տեր Հակոբ քահանան կարևորեց նաև այն, որ ավանդույթի հիմքում ընկած է անձի` իր կամքը Աստծո կամքին հանձնելու հանգամանքը: «Եթե Աստված ցանկանում է մեզ որևէ բան ասել, կլինի դա թեկուզ մեր ապագա կողակցի մասին, նա կընտրի եղանակ ասելու, որը կարող է և երազը լինել»,- բացատրեց Տեր Հակոբ քահանան: Հուսով ենք, որ այսօր աղի բլիթ ուտող ցանկացած երիտասարդ, ով ակնկալում է Աստծուց ստանալ իր ապագ կողակցի մասին ինֆորմացիա, վաղը կարթնանա ու կսկսի փնտրել Աստծո մատնանշած էակին: Իսկ ազգային ավանդույթներով հարուստ տոներից մեկը` Ս. Սարգիս Զորավարի տոնը, գալիս է մեկ անգամ ևս փաստելու այն ճշմարտությունը, որ «Քրիստոնեությունը մի է բոլոր ժողովուրդների համար, բայց յուրաքանչյուր ժողովուրդ նրան զգեստավորել է իր տարազով» (Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա Հայրապետ):

* * *
     

Հարսանեկան ավանդույթ

*  Հայաստանում
*  Անգլիայում
*  Դանիայում
*  Իտալիայում
*  Շվեդիայում
*  Պորտուգալիայում
*  Նորվեգիայում
*  Չինաստանում


Հարսի մուտքը փեսայի տուն

Հարսանեկան եթեներ

Հարսանեկան հոբելյաններ

* * *

   
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Hosted by uCoz