harsAvanduytPortugalia
the wedding
the wedding
the wedding

Հարսանյաց Հանդես

*  Ծաղկի Սրահներ
*  Ոսկերչական սրահներ
*  Գեղեցկության սրահներ
*  Հարսանյաց սրահներ
*  Հարսանյաց սրահների
    ձևավորում

*  Նվերների խանութներ
*  Տարոսիկներ և մոմեր
*  Օժիտ
*  Հարսանեկան տորթեր
*  Ֆուրշետ
*  Թամադաներ
*  Մեքենաների վարձակալում
*  Հարսանյաց արարողության
    կազմակերպում

*  Նկարահանում
*  Ռեստորաններ
*  Եկեղեցիներ
*  Տուրիստական
    գործակալություններ


   

Ավանդույթներ

*  Առագաստի Գիշեր
*  Աղի Բլիթ
*  Խոսքկապ
*  Նշանդրեք
*  Պսակադրություն
*  Հայկական ավանդական
    հարսանիք

*  Քավորը և Քավորկինը
*  Սուրբ Սարգիս
*  Տեառնընդառաջ
*  Կարմիր Խնձոր
*  Նախանշաններ` ամսաթվեր,
    ամիս և եղանակ



Հարսանեկան ավանդույթները ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ

  Պորտուգալիայում, ըստ ավանդույթի, հարսնացուի ամուսնական տարիքը 16 տարին է, իսկ փեսացուինը` 19 տարին: Եթե աղջիկը և տղան փոխհամաձայնության էին գալիս, ապա հասարակության կողմից համարվում էին " համաձայնված ": Եվ այդուհետև նրանք կարող էին գումար կուտակել ինքնուրույն կյանքի և ուսման համար:

  Ընդ որում համաձայնված զույգը փոխանակվում էր իրենց կենսամակարդակին համապատասխան նվերներով: Ամենից հաճախ միմյանց նվիրում էին մատանիներ, ասեղնագործ թաշկինակներ (թաշկինակի դիմաց ենթադրվում էր դրամով փոխհատուցում, որպեսզի չլացեն): Սրբապատկերներ նվիրելու դեպքում, չէր ենթադրվում ձեռքից ձեռք փոխանցելը, ստացողին ուղղակի ասում էին, թե որտեղ է պահված նվերը, որպեսզի վերջինս ինքնուրույն վերցնի:

  Հարսանիքը նախորդող շաբաթվա ընթացքում նորապսակները միասին այցելում էին ընկերներին և հարևաններին` հրավիրելով հարսանիքին: Հարսնացուն տանում էր զամբյուղ, ընդ որում անպայման նորը: Զամբյուղը ծածկված էր թաշկինակով և լցված հացաբլիթներով, որոնք հարսնացուն բաժանում էր հրավիրվածներին: Հարսանիքին մասնակցելու մերժումը կարող էր արդարացվել միայն վատառողջ լինելու պարագայում: Այս դեպքում հրավիրվածը պետք է նվիրեր սպիտակեղեն, սփռոց, սրբիչ, ծածկոց կամ ուղղակի կտորեղեն:

  Եթե հարսանիքի համար խոչընդոտներ չկային, ապա հարսնյաց հանդեսը նշանակվում էր շաբաթ օրը: Այդ օրը` առավոտյան ամուրի երիտասարդները ծաղիկներով պատված կամար էին կառուցում այն տան դիմաց, որտեղ բնակվելու էր զույգը: Փեսացուն հագնում էր սև կամ մոխրագույն կոստյում: Եթե կյանքի ընթացքում կոստյումը չէր մաշվում, ապա նրան հենց այդ նույն կոստյումով էլ թաղում էին: Հարսնացուն հագնում նորաձև զգեստ և անպայման կրում էր սպիտակ գլխաշոր: Հյուսիսային գավառներում երկար ժամանակ պահպանվել էր սովորություն համաձայն որի հարսնացուն կրում էր իր ունեցած ամբողջ ոսկեղենը: Ընդ որում ամուսնական զգեստը հետագայում դառնում էր նաև թաղման զգեստ:

  Շատ հետաքրքիր է այն, որ ամուսնական շքախումբը պարբերաբար կանգ էր առնում կամարների տակ: Կամարներից խնձորներ և կիտրոններ էին կախված լինում: Հարսնացուն վերցնում էր կիտրոնը, իսկ փեսացուն` խնձորը: Այնուհետև նրանք փոխանակվում էին իրենց մրգերով: Կիտրոնը ամուսնական կյանքը պետք է դարձներ " համեղ ", իսկ խնձորը հարսնացուին զգուշացնում էր գայթակղության չտրվելու: Գրեթե ամբողջ Պորտուգալիայի տարածքում դեպի եկեղեցի և հետ գնում էին ոտքով: Ճանապարհին շքախումբի անդամները աղմկում էին, գոռում գոչում, կատակում: Հարսանյաց հանդեսը կազմակերպում էին և այժմ էլ կազմակերպում են այն ծնողները, ում մոտ որ ապրելու էր զույգը:

  Կախված ապահովվածության մակարդակից խնջույքը լինում էր 2 տեսակի` " Չոր հարսանիք ", որի ընթացքում են քաղցրավենիք, գինի և թեթև խորտիկներ և " Փքված հարսանիք ", որը ներառում էր նաև մսեղեն:

  Հարսանյաց սեղանի զգալի մասը ապահովում էին հյուրերը ուղարկելով գինի, այծի միս, հավի ճտեր, հաց և այլն: Համաձայն ասացվածքի " Ով գնում է հարսանիք, ինքն է տանում ուտելիք ": Ծնողների համար շատ կարևոր էր պահեստավորել գինու մեծ պաշարներ, քանի որ եթե գինին վերջանար հարևանները երկար կհիշեցնեին այդ թերացումը:

  Խնջույքի միջնամասում նորապսակների վրա լցնում են կոնֆետներ և նուշ: Խնջույքը ավարտվում է բավականին ուշ և նորապսակներին աղմուկ աղաղակով, կատակներով ուղեկցում են առանձնասենյակ: Կա ավանդույթ համաձայն որի, ամուսիններից նա ով առաջինը պառկի անկողնում, ով առաջինը կանջատի լույսը և ում մոմը եկեղեցում ավելի շուտ կհանգչի, ապա նա մյուսից շուտ կմահանա:

* * *
     

Հարսանեկան ավանդույթ

*  Հայաստանում
*  Անգլիայում
*  Դանիայում
*  Իտալիայում
*  Շվեդիայում
*  Պորտուգալիայում
*  Նորվեգիայում
*  Չինաստանում


Հարսի մուտքը փեսայի տուն

Հարսանեկան եթեներ

Հարսանեկան հոբելյաններ

* * *

   
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Hosted by uCoz