Հարսի մուտքը փեսայի տուն այլ ժողովուրդների մոտ
Ասորիների մոտ ամեն բարեկամի տան մոտով անցնելիս `կտուրից չամիչ, սիսեռ,ընկույզ էին լցնում հարս ու փեսայի գլխներին կամ տուն հրավիրում և սուրճով կամ շաբաթով հյուրասիրում:
Երբ հասնում էին փեսայի տան դռանը, հարսնևորները սկսում էին պարել, իսկ փեսան և քավորը զինված ազաբների հետ բարձրանում էին տան կտուրը; Հարսը մոտենում էր դռանը, բայց ներս չէր ուզում մտնել: Այդ միջոցին ազաբները հրացանով կրակում էին ,իսկ փեսան, քավորի ձեռքում գտնվող կենաց ծառից` ջաբլանանից պոկելով մի խնձոր, խփում էր հարսին:
Դրանից հետո փեսայի մայրը առաջ էր գալիս հարսին, մի ընծա տալիս և համբուրելով ներս տանում: Հարսնևորները,միմյանց հրմշտելով,աշխատում էին վերցնել փեսայի գցած խնձորը,որովհետև այն սուրբ էր համարվում:
Հաճախ մի ամանով յուղ էին առաջ բերում, որի մեջ հարսը մատը թաթախում, քսում էր դռան որմնակալ քարին,որպեսզի իր մուտքը բարեբեր, յուղալի լիներ:
Ռուսաստանում տղայի տան շեմքին նորապսակներին դիմավորում էին ծնողները`հայրը սրբապատկերով,մայրը` աղուհացով, և օրհնում էին նրանց:
Երբ տուն էին մտնում, նրանց վրա ցորեն և հմուլ էին շաղ տալիս:
Ֆրանսիայում փեսայի տան մոտ հարսին դիմավորում էր սկեսուրը: Նա գոգնոց էր հագցնում հարսին, ավել և կենցաղում օգտագործվող այլ առարկաներ էր տալիս` որպես ընտանեկան օջախին հաղորդակցվելու խորհրդանիշեր:
Գերմանիայում տան շեմքին հարսին ու փեսային առաջարկում էին մի գավաթ գինի: Փեսան համտեսելով` բաժակը փոխանցում էր հարսին,իսկ նա, մինչև վերջ խմելով, բաժակը նետում էր մեջքի հետևը: Կոտրված բաժակը երջանիկ կյանք էր գուշակում: Երբեմն հարսը գինու մնացած մասը լցնում էր փեսայի շուրջը,որպեսզի նրան ամուր կապեր իրեն:
Իտալիայում փեսայի տան մոտ սկեսուրը հարսի գլխին ցորեն էր շաղ տալիս:Հարսը տուն մտնելիս շեմքի վրայուվ պետք է թռնելով անցներ` ոչ մի կերպ չկպչելով դրան:
Հաճախ փեսան ինքն էր հարսին շեմքի վրայով անցկացնում:
Նորվեգիայում երիտասարդներին դիմավորում էին` նրանց առջև կտոր փռելով և վրաները գարի կամ աշորա շաղ տալով : Հարսն աշխատում էր բռնել հատիկները, որքան շատ նա բռներ այնքան երջանիկ կլիներ: Երիտասարդները նախևառաջ պետք է գոմ մտնեին և կով կթեին:
|